
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և
անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ — Ճամբարակ ճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ — տեղ
մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:




