
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և
հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք —
Ջերմուկ, Բերդ — Ճամբարակ և Ջրաբեր — Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և
Սարավանի լեռնանցքները:
Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի —
Նոր Գեղի, Գորիս — Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Բքի պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը, Գյումրի — Կապս —
Ամասիա, Արթիկ — Ալագյազ, Արթիկ — Մարալիկ, Եղվարդ — Արագյուղ, Նոր Գեղի —
Քարաշաղ ճանապարհահատվածները:
Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի,
Ջերմուկի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի
ոլորաններին և Չարենցավանի հատվածում բուք է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը
10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է
տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:




