
Դեսպան Միլսը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում․ Tert.am-ին այս մասին տեղեկացրեցին ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ նորանշանակ դեսպան Դոնալդ Թրամփի որոշումը՝ ազատել Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված բոլոր դեսպաններին, վերաբերում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանին:
Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ: Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են և չեն համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը ևս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել և նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»,- նշված է պատասխանում:
Հիշեցնենք, որ բրիտանական The Independent-ը՝ հայտնել էր, որ ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողությունից հետո պահանջել է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված բոլոր դեսպանները հունվարի 20-ի կեսօրի դրությամբ վայր դնեն իրենց լիազորությունները:




