

Բլոգեր Լապշինի ձերբակալությունն ու Ադրբեջանին արտահանձնելու պատրաստակամությունը կրկին լրատվամիջոցների ուշադրության առանցքում է: Բաքուն կոնկրետ պահանջ է ներկայացրել Մինսկին, և ոչ թե միջազգային հետախուզում հայտարարել, «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը: Իսկ Իսրայելը դեմ է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեն Ադրբեջան, Tert.am-ին իր դիրքորոշումն է հայտնել Բելառուսում Իսրայելի դեսպան Յուլիա Ռաչինսկի-Սպիվակովը: «Մենք հիմա համատեղ աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ Բելառուսի արտգործնախարարության հետ, որպեսզի այդ հարցի վերաբերյալ գտնենք հնարավոր լուծումներ»,- ասել է Բելառուսում Իսրայելի դեսպանը:
Հավելենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:




