

Քաղաքական դաշտում նախընտրական վերադասավորումները շարունակվում են: Մեծ ու փոքր կուսակցությունները շարունակում են բանակցել, հրապարակել բանակցությունների՝ հրապարակման ենթակա հատվածները , խոսել ու հիմնավորել իրենց քայլերը: Վերջինը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությունն էր Օհանյան- Սարգսյան-Դալլաքյան- Օսկանյան «նախընտրական համագործակցությանը միանալու» մասին: Միավորումների ցանկն այսքանով ամենայն հավանականությամբ չի ավարտվի և առաջիկայում նոր դրսևորումներ կստանա: Արդյոք այս միավորումները կհանգեցեներն միասնական բևեռների ձևավորմանը կամ արդյոք սա քաղաքական դաշտին այնքան անհրաժեշտ միավորման ճանապարհն է:
Դաշինքների ցանկն այսքանով չի սահմանափակվի: Սպասվում է լիբերալների դաշինքի ձևավորումը, որն ամենայն հավանականությամբ կհամախմվի « Ազատ դեմոկրատներին, ՀՀՇ-ին ու Բագրատյանի «Ազատությանը»: Արդյոք սա քաղաքական դաշտին այնքան անհրաժեշտ միավորման գործընթացն է:
« Հիմա մոդայիկ թրենդային է դարձել է դաշինք կազմելը, բայց այդ դաշինքները ձևավորվում են, որովհետև առանձին-առանձին այդ ուժերը շանս չունեն»:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկումը վերաբերում է հատկապես փոքր կուսակցություններին: Ինչ վերաբերում է խոշորներին, ապա համեմատաբար բարձր վարկանիշ ըստ նրա ունեն երկու գործիչներ՝ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը:
Տարանջատեք կուսակցություններն ու լիդերներին՝ ի պատասխան քաղտեխնելոգի հորդորում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա կարծիքով՝ կարևոր է հասկանալ, թե ով ինչի համար է միավորվում:
«Նախ պետք է հասկանալ, թե ով ինչի համար է գնում, քանի որ մեկն իսկապես դժգոհ է, մյուսը պարզապես մանդատ է ուզում: Քաղաքական դաշինքների համար միշտ կարևոր է, թե ինչի համար են գնում` գնում են գաղափարների հետևից, թե այլ բաներ կան»:
Հանրապետական գործիչը չի կարծում, թե միավորման այս գործընթացի արդյուքնում հնարավոր է հակադիր բեևեռի ձևավորումը: Հատկապես ըննդդիմադիր դաշտում Ալեքսանյանը նման միտում չի տեսնում, ռեսուրսներ նույնպես:
«Եթե անգամ ձևավորվի, ապա այն շատ շուտ` ընտրություններից հետո, կփլուզվի: Ես ընդդիմադիրենրի մեջ ոչ այդ ռեսուրսն եմ տեսնում, ոչ էլ հնարավորությունը»:
Երկու բևեռի ձևավորման հնարավորություն չի տեսնում նաև Կարեն Քոչարյանը:
Ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ դաշտը սև-սպիտակի է վերածվում, խորհրդարանական ընտրություններում ներկապնակը շատ ավելի բազմագույն է՝ ասում է:
«Պառլամենտակլան ընտրությունները մի կարևոր առանձնահատկություն ունեն: Նախագահականի ժամանակ կարելի է հավաքել 49.9 տոկոս, բայց կորցնել ամեն ինչ, խորհրդարանականի ժամանակ՝ ստանալ 5 տոկոս և ունենալ 5 մանդատ»:
Քաղտեխնոլոգը շատ ավելի հնարավոր է համարում բևեռների ձևավորումը ընդդիմաթյան և իշխանության ներսում:
«Բևեռներ կարող են ձևավորվել ընդդիմության ներսում, դրա տարբեր թևեորւմ, ՀՀԿ-ի ներսում, բայց սև-սպիտակ բաժանում չի լինի»:
Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը չի ասում, թե ՀՀԿ-ում հնարավոր է բեևեռների ձևավորումը, բայց ասում է, որ այս ընտրությունները ներկուսկացական մրցակցություն են բերելու: Ռեյտինգային քվեարկությունը, նրա խոսքով, ինքնամաքրման պրոցես է դառնալու. Պայքարը կուսակցության մեջ ընթանալու է ռեսուսների և գաղափարների միջև:
ՀՀԿ-ն փորձում է ամեն ինչ իր տեղը դնել ՝ ասում է կուսկացության ավագ սերնդի ներկայացուցիչը և վստահեցնում ու այս հարցը Հանրապետականում շատ խիստ է դրված:




