
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը հենց նոր հայտնեց, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը սկսվել է երկրի արտգործնախարար Անդերս Սամուելսենի ելույթով։ Նա հայտարարել է, որ դեմ է նախագծին՝ կոչ անելով խնդիրը թողնել պատմաբաններին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը։ Քննարկման դրված հարցը նախաձեռնել են երեք կուսակցություններ։ 2016թ հոկտեմբերի 5-ին բանաձևն այլ տեքստով շրջանառության մեջ էր դրվել, սակայն նոյեմբերի վերջին այն չեղարկվել էր։ Նաեւ հայտնենք, որ Դանիան այն երկրներից է, որը չի ճանաչել նաեւ Հոլոքոսթը։




