

Դատավճիռ ընդդեմ խոսքի, կարծիք արտահայտելու ազատության՝ այսպես են բնորոշում իրավապաշտպանները Հիմնադիր խորհրդարանի անդամ, ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանի կայացրած դատավճիռը: Ակտիվիստը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, պատժի կեսն ըստ էության արդեն կրել է, քանի որ անազատության մեջ է արդեն մեկ տարուց ավելի:
« Ամբողջ դատավարությունը մեզ համար ծիծաղելի և խայտառակ ներկայացում էր, թատերական ներկայացում: Իրավաբանություն այստեղ չկա, փաստերը ակնհայտ էին»:
Պաշտպանն ասում է, որ պատրաստվում են սպառել են պետական ատյաններն ու դիմել Եվրոպական դատարան: Հաջորդ քայլը վերաքննիչ դատարան դիմելն է:
Ի դեպ, գործով վկայություն տվել են միայն ոստիկանները: Եվրադատարանի նախկին որոշումներից մի քանիսում հատուկ անդրադարձ է եղել այս խնդրին ու ամրագրվել է , որ հայաստանյան դատական համակրգը պետք է փորձի հրաժարվել 1 կամ երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա կայացված դատավճիռներից: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար սա գործի ամենամտահոգիչ կետերից մեկն է:
« Իրավաբան Վիշինսկին ասում էր, որ ապացույցների թագուհին ինքնախոստովանական ցուցմունքն է: Մեր դատական իշխանությունները կաող են ասել, որ ապացուցյների թագուհին ոստիկանների ցուցմունքն է:
Դատավճիռ ընդդեմ խոսքի, կարծիք արտահայտելու ազատության՝ այսպես դատավճիռը որակում է Արտակ Զեյնալյանը: Նա Գևորգ Սաֆարայանին խտրական մոտեցման զոհ է համարում:
« Սաֆարյանի գործողությունները հասարակության դեմ ուղղված չէին և հանրության համար վտանգ չէին ներկայացնում»:
Իրավապաշտպանները չեն շրջանցում նաև քաղաքական ուժերի մասնակցության ու դերակատարության հարցը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի լուրջ խնդիր է տեսնում հենց այդ կետում: Քաղաքական ոչ մի ուժ հատկապես ընդդիմադիրները չեն արձագանքել այս դատավարությանը: Միակ բացառությունը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով ի դեպ ներկա էր դատավճռւ հրապարակմանը:
« Սա մեր խայտառակությունն է: Եվ այս ուժերը խոսում են իրավունքերից»:
Ի դեպ, Սաֆարյանի դատքաննությունը վարել և դատավճիռը կայացրել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական րջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ում ստորագրությամբ կայացվել են նաև մարտի 1-ի գործերից շատերի դատավճիռները:




