
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Այսօր Ասկերանի ընտրատարածքային հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանի խոսքով՝ թեկնածու է գրանցել երկու ինքնաառաջադրված քաղաքացիների:
Ըստ ներկայացված փաստաթղթերի երկու թեկնածուներն էլ անկուսակցական են: Վիլեն Սաֆարյանը զինվորականի ճանապարհ է անցել, Վաչիկ Բալասանյանը ԼՂՀ անցած տարվա նոյեմբերին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Վիտալի Բալասանյանի եղբայրն է, Ասկերանի նախկին քաղքապետերից մեկը:
Նշեմ, որ ԼՂՀ հինգերորդ ընտարտածքի ԱԺ մեծամասնական մանդատը թափուր է մնացել հենց Վիտալի Բալասանյանի նշանակումից հետո: 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա էր ընտրվել այդ ընտրատարածքում Խորհրդարանում «Շարժում-88» ոչ իշխանական խմբակցության անդամ էր: «Շարժում-88» այժմ ընդամենը երկու համամասնական մանդատ ունի:




