

Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ գործում է ԵԱՀԿ գրասենյակ և անթույլատրելի է այդ գրասենյակի փակումը ռադիոլուրի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, դա ներքին ու արտաքինն քաղաքական առումով անցանկալի երևույթ համարելով։
Վերջնական որոշում դեռ չկա և պետք է սպասել բանակցությունների արդյունքներին, որ ընթանում են ԵԱՀԿ ավստրիական նախագահության շրջանակներում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը նպաստում է և օգնում է Հայաստանին զարգացնել ժողովրդավարական հաստատություններն ու ամրապնդել քաղաքացիական հասարակությունը՝ կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցով, ծավալելով բնապահպանական գործունեություն, բարձրացնելով մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, խթանելով ԶԼՄ ազատություն, գենդերային հավասարություն, զինված ուժերում բարեփոխումներ, օժանդակություն ոստիկանությանը և փաստորեն այ ս գրասենյակի գործունեության դադարեցումն ըստ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի լուրջ հարված կհասցնի ՀՀ բարեփոխումների ծրագրերին: Մյուս կողմից հարված է Ադրբեջանի կողմից մեր ներքին զարգացումներին ևս ասաց:
Բաքվի այս գործելաոճը պետք է հիշեցնի միջազգային կառույցներին ու մասնավորապես ԵԱՀԿ-ին իրենց իսկ անատամ հայտարարությունների մասին: Հարկ է որ ԵԱՀԿ ՄԽ-ը հասցեական հայտարարություններ անի ու նաև հետևություններ: Նախ Բաքուն թույլ չտվեց հետաքննության մեխանիզմներ ներդնել, հետո խոչընդոտեց կասպրշիկի գրասենյակների ու աշխատակազմի ավելացմանը, իսկ այժմ էլ փորձում է փակել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Այս քայլն ըստ Թևան Պողոսյանի պետք է պատերազմի շարունակություն համարել։
Միջազգային հանրությունը այս ամենից պետք է եզրահանգումներ անի: Իսկ միյնչ այդ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Ռադիոլուրին տեղեկացնում է, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:
Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ և մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ:




