
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Աշտարակի,
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Արարատի ավտոճանապարհներին ձյուն
է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում տեղ — տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց
են:




