
Սարդարապատի հուշահամալիրից այսօր`հունվարի 8-ին, մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Զորակոչին մասնակցել է նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնի խոսքով Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկեց հանրապետական զորակոչը։ Բարի ծառայություն մեր զինվորներին, փառք մեր ԲԱՆԱԿԻՆ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:





