Հասարակություն

Կիլիկիո Արամ Ա կաթողիոսն այցելել է Հալեպ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա- ն  երեկ կեսօրից հետո այցելել է Հալեպ՝ հայտնում է «Ասպարեզը»։ Սա Վեհափառի առաջին այցն է՝ կառավարական ուժերի վերահսկողության տակ քաղաքն անցնելուց հետո։

Արամ Ա- ն Հալեպի Ս. Աստուածածին եկեղեցում հանդիսապետել է կրոնական աղոթքը՝ ողջունելով հալեպահայությանը։ «Անցնող հինգ տարիներուն ընթացքին շրջապատուեցաք ահաւոր դժուարութիւններով: Յաճախ մահն ու սարսափը շրջապատեցին ձեր կեանքը, սակայն շնորհիւ ձեր քրիստոնէական հաւատքին, ամուր կամքին ու վառ յոյսին Հալէպի հայութիւնը մնաց կանգո՛ւն, մնաց ներկա՛յ, եւ այսօր եկած եմ ձեզի ըսելու, որ մենք միասնաբար ընդհանրապէս Սուրիոյ հայութիւնը ու յատկապէս հալէպահայութիւնը պիտի առաջորդենք դէպի վերականգնում, դէպի մեր համայնքային կեանքի վերակազմակերպում ու վերաշխուժացում»,- ասել է Կիլիկիո կաթողիկոսը:

Կարդացեք նաև

Back to top button