Այսօր Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի տոնական Սուրբ պատարագ՝ ազդարարելով Սուրբծննդյան ավետիսը։ Երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերն իրենց տուն կտանեն և կսկսեն տոնել սուրբ Ծնունդը։ Նախկինում քրիստոնյաներն առավել ուրախությամբ պատրաստվում էին հենց այս տոնին։ Հիսուս Քրիստոսի սուրբծննդյան տոնը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։