
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ
տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150
մ:
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով
մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:




