Հասարակություն

Ընտրությունների տարում քաղաքական գործիչների ցանկանությունները համընկնում են

Հայտնի ճշմարտություն է՝ ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են իրականության հետ: Իսկ քանի որ պետությունում իրականությունը ձեւավորվում է քաղաքական գործիչների գործողություններից եւ աշխատանքից, տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող մեր քաղաքական գործիչների ցանկությունները գրեթե համընկնում են: Այս տարի նրանք բոլորը ձգտելու են միեւնույն կետի՝ հաղթել խորհրդարանական ընտրություններում եւ մոտ լինել պետության կառավարման ղեկին:

2017-ին ընդհանրապես քաղաքականությունը շատ է լինելու: Այնպես որ <<քաղաքական ցանկությունները>> մեր գործիչների մոտ գերիշխում են,  դե իսկ այդ ընթացքում էլ նրանք չեն մոռանում շարքային քաղաքացիների մասին՝ չէ որ նախընտրական շրջանում յուրաքանչյուրի ձայնը կարեւոր է:

Ցանկությունը՝ ցանկություն, իսկ իրականությունն այն է, որ 2017-ի ընթացքում ունենալու ենք մի շարք իրադարձություններ, որոնք իրենց էությամբ նոր են մեր պետության համար: Ուստի ցանկությունները շատ քիչ են, նպատակներին հասնելու համար պետք է աշխատել շատ ու, ինչն ամենակարեւորն է, ազնիվ:

Կարդացեք նաև

Back to top button