Հասարակություն

Հռիփսիմե Առաքելյանը՝ կառավարության տեղեկատվության վարչության պետ

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է այսօր նշանակվել Հռիփսիմե Առաքելյանը։ Մինչ այս՝ նա Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավարն էր։

Նա ծնվել է Երեւանում,  սովորել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

Հռիփսիմե Առաքելյանը մինչ այս եղել է «Ար», «Հայ Թի Վի» հեռուստաընկերությունների լրատվական ծառայության ղեկավարը, «Կենտրոն» հեռուստաընկերության մամուլի տեսաբանը, եղել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առավոտ Լուսո» ծրագրի պրոդյուսերը, եւ ինչպես ասացինք՝ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավարը։

Կարդացեք նաև

Back to top button