
Տավուշի մարզի Չինարիի մերձակայքում երեկ ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով զոհված երեք զինծառայողների` Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյանի, Շավարշ Մելիքյանի քաղաքացիական հոգեհանգիստները տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը` վաղը` դեկտեմբերի 31-ին:
Շարքային Էդգար Նարայանի հոգեհանգիստը տեղի կունենա Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` վաղը` դեկտեմբերի 31-ին` Եռաբլուրում:
Էրիկ Աբովյանը կհուղարկավորվի Ստեփանավանում, իսկ Շավարշ Մելիքյանը` Աշոցքում:
Այս մասին Tert.am –ին հայտնել է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:




