

Ամանորը ոչ թե ուտել խմելու տոն է, այլ պահեցողության ժամանակահատված: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում 31-ի գիշերը կկատարվի նռնօրհնեքի արարողություն: Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Զգոն քահանա Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին բացատրել է նռան օրհնության խորհուրդը ու պատմել, թե ինչպես պետք է ճիշտ նշել այն:




