Հասարակություն

Ամանորյա տոների կապակցությամբ նախարարությունում սահմանվել է հերթապահություն

Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ 2016-2017 թվականների
ամանորյա տոների կապակցությամբ ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությունում սահմանվել է հերթապահություն:

Տոնական օրերին կշարունակեն գործել նաև նախարարության «թեժ գծի»
հեռախոսահամարները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները կշարունակեն
աշխատել  հատուկ ռեժիմով: Ինչպես մինչ այժմ, այդ ընթացքում ևս
նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն
կտրամադրվի Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական
նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ:
Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում  հաղորդվող
տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կփոփոխվի:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ
անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և
անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների
անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ  տեղեկատվություն կարող են
ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու
հեռախոսահամարով:

Ինչպես տոնական օրերին, այնպես էլ ճանապարհների ձմեռային սպասարկման
շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:

Կարդացեք նաև

Back to top button