Հասարակություն

Բերդ — Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ,  սաստիկ
բքի և անբավարար  տեսանելիության պատճառով  փակ է  Բերդ  —  Ճամբարակ
ճանապարհը:

Երևան — Երասխ — Գորիս — Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս —
Սիսիան ճանապարհահատվածում բուք է:

Մարալիկ-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ:
Թալինի,  Հրազդանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս
մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 50-80 մ:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում, Սարավանի և  Վարդենյաց  լեռնանցքներում
տեղ — տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները  բաց
են:

Կարդացեք նաև

Back to top button