

Ամանորին ընդառաջ իրենց տոնական բարեմաղթանքներն են հայտնել «Ձմեռ պապն ու Ձյունանուշը: «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե ինչ արժե Ձմեռ պապի ծառայությունն այս տարի եւ ինչ նոր գաղափարներով է Ամանորի գլխավոր հերոսը ներկայանալու մեր փոքրիկներին։
Որքան էլ Սանտա Կլաուսները շատացել են մեր երկրում և որքան էլ փոքրիկները համակրում են ամանորյա այս հերոսին, միևնույն է թե Ձմեռ պապը, թե Ձյունանուշը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ամանորյա ամենասպասված հյուրերն են փոքրիկների , ինչու չէ նաև մեծահասակների համար:Եվ քանի որ ամենասպասվածն են, բնական է, որ մեր սպասելիքները նրանցից ևս մեծ են: Որքան բարձր են Ձմեռ պապի և Ձյունանուշի դերասանական հմտությունները, այնքան ավելի ուրախ և անմոռանալի Ամանոր է մեզ խոստանում նրանց ներկայությունը: Ձմեռ պապի ծառայություն մատուցող թատերախմբերից մեկի ղեկավար Ռուզննա Պարոնյանն ասումէ, որ հենց այստեղ են իրենց դերասանական առաջին քայլերն անում ուսանողները եւ ամեն տարի նորովի ներկայանում փոքրիկներին:
Դե իսկ Ձմեռ պապի և Ձյունանուշի խորհրդավորությունը պահպանելու համար Ամանորի ամենասպասված հերոսները կարծում են, որ 20 րոպեն իդեալական ժամանակ է ամանորյա շոուի համար: Րոպեները պետք է շատ ճիշտ օգտագործվեն: Ի վերջո՝ աշխատանքը բավականին պատասխանատու է, իսկ երեխաների հետ աշխատելը և չափազանց հեշտ է և չափազանց դժվար՝ խոստովանում է Ձմեռ պապը:
Տոնը լիարժեք դարձնելու համար կարևոր է այդ մաղթանքները հատկապես ամանորյա հերոսներից լսել: Թե որքան արժե ամանորյա հյուրերի ծառայությունը, կախված է, թե կոնկրետ որ օրն ու որ ժամին են իրենց հրավիրում: Եթե Ամանորի գիշերը գները տատանվում են 30-40 հազարի սահմաններում, ապա հաջորդող և նախորդող օրերին ծառայությունն արժի 20.000 դրամ:




