Հասարակություն

Հնագետը 2016- ին առանձնացնում է պեղումներում հայտնաբերված երկու գտածոները

Թեշեբայինի դամբարանադաշտում, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Կարմիր բլուրում, եւ Աղձքում իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվեցին՝  Թեշեբայինի  պարագայում հայոց փոխարքայի բրոնզից կերտված ցլագլուխ կեռ մականը, իսկ երկրորդի դեպքում՝ հայոց արքաների մասունքները: Ինչ տվեցին այս երկու պեղումների արդյունքները՝ պատմական եւ հնագիտական առումներով:

 

2016 թվականին հայ հնագետների բացահայտումները վերաձևակերպեցին հայ ժողովրդի դարավոր պատմության որոշ իրողություններ՝ սկսած ուրարտական դարաշրջանից։ Մասնավորապես՝՝ Թեյշեբաինի պեղումները հերքեցին ուրարտացիների անհայտ ծագման պնդումները՝ հիմնավորելով, որ ուրարտացին եղել է Արարատյան դաշտի բնիկները, ունեցել արքայական 4 աթոռանիստ, որից մեկն էլ պատմական Արցախում: Այսօր արդեն հնագետները հայտարարում են, որ հայտնաբերել են Արտաշիսյան եւ Արշակունյաց արքաների մասունքները:

Ըստ պատմական անդրադարձի, որը վկայում  է V դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդը, 364 թ.- ի հայ-պարսկական պատերազմի ժամանակ պետականության գաղափարը ազգային գիտակցությունից արմատախիլ անելու նպատակով պարսից զորքերը քանդում են Արշակունի թագավորների գերեզմանները և որոշում նրանց ոսկորները տեղափոխել Պարսկաստան: Սակայն հայոց զորքերը,  սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, Արարատյան դաշտում պարտության են մատնում պարսիկներին և հայ թագավորների ոսկորները վերաթաղում Աղձք բնակավայրում:

Այսպիսով, Արշակունյաց թագավորների դամբարանը կառուցվել է 364 թ. սև և կարմիր սրբատաշ տուֆից: Դամբարանը եղել է երկհարկանի, որից պահպանվել է գետնափոր հարկը: Հնագետները տարածքը երկար ժամանակ է հետազոտել են, սակայն, ըստ հնագետ Հակոբ Սիմոնյանի, մասունքները հայտնաբերվեցին ոչ թե դամբարանից, այլ՝ համալիրում տեղադրված եկեղեցու սալահատակի տակից:

Ի դեպ, եթե հայտնաբերված մասունքներում՝ ոսկորներում պահպանված լինեն օրգանական նյութեր, ապա ԴՆԹ հետազոտություն կիրականացվի: Իսկ հնարավո՞ր է, որ ԴՆԹ հետազոտությունը հերքի, որ Աղձքում հայտնաբերված մասունքները արքայական ընտանիքին չեն պատկանում, եւ առհասարակ, ապացույցները որքանով են հստակ, եւ առարկելի չեն: Հակոբ Սիմոնյանը պատասխանում է հանգիստ՝ վստահ եմ, քանի որ փաստերը խոսուն են:

Այժմ Կարմիր բլուրի մասին: 2015 թվականին վերսկսված Կարմիր բլուրի պեղումների ընթացքում հայտնաբերվել է 281 դամբարան, ինչպես նաև փոխարքայինը, ու պարզվել, որ դեռևս  ուրարտական ժամանակաշրջանից Հայաստանը բաժանված է եղել  ըստ նահանգների, և ամեն մի գավառ եղել է  փոխարքայի իշխանության ներքո։ Վերջինիս մահից հետո դամբարանում է դրվել նաև իշխանության բարձրադիր խորհրդանշանը՝ մականը: <<Նմանօրինակ մականներ հայտնաբերվել է նաև Վանաձորից, Սյունիքից և Արցախից՝ Առաջաձորից, բոլորն էլ գտնվել էին, և մտածում էինք, որ դրանք զարդեր են: Սակայն Կարմիր բլուրի պեղումներից գտնված մականը ապացուցեց, որ գտնվել է 4-րդ փոխարքայի մականը>>,- ասում է հնագետը եւ նշում, որ վերջինը  լույս սփռեց պատմության վրա: Խոսքը Ուրարտուի մասին է:

Թեյշեբաինի պեղումները հերքում են ուրարտացիների անհայտ ծագում ունենալու պնդումները; Ուրարտացին եղել է Արարատյան դաշտի բնիկը՝ ասում է Հակոբ Սիմոնյանը: <<Ես խորապես համոզված եմ, որ Ուրարատուն դա հայկական կայսրություն է, իր բազմաշերտ բնակչությամբ, որտեղ դոմինանտը եղել է հայկական տարրը>>։

Հակոբ Սիմոնյանը սպասում է, որ գումարներ գտնվեն ամբողջ գտածոները ԴՆԹ ուսումնասիրության ենթարկելու համար։ Մեր գործը հայտնաբերելն է, իսկ հետազոտության արդյունքների համար ֆինանսների հայթայթումը՝ ոչ, բայց որ այն անհրաժեշտ է՝ փաստ է: Թեյշեբաինի բերդաքաղաքը մինչև Ուրարտու թագավորության անկման վերջին օրերը Անդրկովկասում ուրարտական իշխանության պատվարն էր: Այն կործանվել է մ. թ. ա VI դ. սկյութների և բնիկ ցեղերի հարձակումների ժամանակ, որոնք հրի են մատնել բերդաքաղաքը:

Կարդացեք նաև

Back to top button