Քաղաքական

Մոլդովայում ՀՀ դեսպանն ազատվել է աշխատանքից, նշանակվել է նոր դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Քիշնև) է նշանակվել  Ջիվան Մովսիսյանը:

Հրամանագրերն ստորագրելիս ՀՀ Նախագահը ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով:

Կարդացեք նաև

Back to top button