Հասարակություն

Կապանում ծննդկան եւ նորածին է մահացել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում նախօրեին ծննդկան է մահացել:

NEWS.am-ին Կապանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ 26-ամյա կինը բնական ճանապարհով է երեխային ունեցել, բայց արդեն մահացած: Ծննդաբերությունից մոտ 30 րոպե անց կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, որը բժիշկներին չի հաջողվել դադարեցնել:

Նշենք, որ ծննդկանի համար սա առաջին հղիությունն է եղել:

Կարդացեք նաև

Back to top button