
Տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից հանրապետության տարածք նոր ցիկլոն կներթափանցի. կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1, -3-ի:
Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացած ամենշաբաթյա խորհրդակցությանը հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը՝ ներկայացնելով առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Լ. Վարդանյանի տեղեկացմամբ՝ ինչպես կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ և կիրակի օրերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ձյան շերտը կազմել է 10-15 սմ:




