Հասարակություն

Մոսկվայում վախճանվել է Հայաստանում ՌԴ առաջին դեսպանը

Մոսկվայում 84 տարեկանում վախճանվել է Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը։ Նա պատմական գիտությունների դոկտոր էր, իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ստուպիշինը 1992 թ մարտի 2- ից 1994 թ սեպտեմբերի 13- ը եղել է մեր երկրում ՌԴ դեսպան, հանդես եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերից՝ նաեւ դիվանագիտական աշխատանքը թողնելուց հետո։

Կրթությունն ստացել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, մինչեւ Հայաստանում դեսպան նշանակվելը դիվանագիտական ծառայություն անցել  Կամբոջայի, Մարոկկոյի, Ֆրանսիային ԽՍՀՄ դեսպանատներում, եղել ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսը Միլանում։

Կարդացեք նաև

Back to top button