Հասարակություն

Երևանում կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ

Երևանի քաղաքապետարանը  «Երևանի կիսամարաթոն» կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում անցկացնում է«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ։

«Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդները «Վազիր և օգնիր» կարգախոսով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կվազեն շուրջ 5 կմ տարածություն:

Արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված վազքարշավը կմեկնարկի Հանրապետության հրապարակից»,- հայտնում են քաղաքապետարանից։

Վազքին մասնակցել ցանկացողները՝ երեխաներն էլ ծնողների հետ, կստանան Ձմեռ պապի համազգեստ:

Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից 11:00- ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները:

Կարդացեք նաև

Back to top button