Հասարակություն

Հաստատվել է ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները


Կառավարությունը  հաստատել է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության  ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի տեղեկացմամբ, այն կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյան.

«Ըստ այդմ, կկարգավորվեն ՀՀ գործադիր մարմինների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերության  ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական,  ֆինանսական հնարավորությունների  շրջանակում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության  տեսականին և ՀՀ զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ  և ռազմական տեխնիկայով»:

Կարդացեք նաև

Back to top button