
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի,
Թումանյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի,
Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




