ԿարևորՀասարակություն

«Ռադիոլուր»-ի լրագրողները՝ «Ճամպրուկ 2016»-ի հաղթողներ

Այսօր տեղի է ունեցել «Ճամպրուկ 2016» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը։ «Միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» թեմայով ԵՄ-ն կողմից ֆինանսավորվող Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կազմակերպած մրցույթին ներկայացված աշխատանքներով առաջին, երկրորդ եւ հատուկ մրցանակի են արժանացել «Ռադոլիուր»-ի մեր գործընկերները։

Արմինե Գեւորգյանը իր «Մեկ խնդիր տարբեր ճակատագրեր»  ռեպորտաժով մրցույթի առաջին տեղն է զբաղեցրել, երկրորդ տեղում Ալիսա Գեւորգյանն է՝ իր «Գերմանիայի փոխարեն ընտրեց Գեղամա լեռները» խորագրով ռեպորտաժով, իսկ հատուկ մրցանակը Հասմիկ Դիլանյանինն է՝ «Ինչպես են սիրիահայերը հաղթահարում դժվարությունները» վերտառությամբ ռեպորտաժի համար։

Նկարը՝ «Ռադիոլուր»-ի արխիվից

Կարդացեք նաև

Back to top button