
ԱՄՆ Մոնթեբելո քաղաքի ավագանին, մերժելով արտահերթ ընտրության պահանջները, 4 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Աշոտ Մուրադյանին ընտրել են Մոնթեբելլո քաղաքի գանձապետ,՝ հայտնում է «Ասպարեզը»:
Նշենք, որ ավագանու անդամ Ջեք Հադջինյանն իր խոսքում ասել է, որ իրենք ընտրել են այնպիսի թեկնածու, ով քաղաքական ոլորտում ունի մեծ փորձ, հինգ տարի աշխատել է որպես քաղաքային ծրագրերի հանձնակատար, իսկ դրանից առաջ եղել է տրանսպորտի ու անվտանգության հանձնաժողովի անդամ:
Ավագանու անդամ Բիլ Մոլինարին նշել է, որ ինքն արդեն երկար տարիներ ճանաչում է Աշոտ Մուրադյանին:
Սակայն Մոնտեսելոյի բոլոր բնակիչները չէ, որ համաձայնել են քաղաքի ավագանու կողմից գանձապետի նշանակմանը։ Նրանց շահերը ներկայացնող անդամ Իվետը Ֆիմբրեսը խոսել է արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ <<Ես չեմ ցանկանում, որ ձեր կանխորոշած անձը լինի քաղաքի գանձապետը>>,- ասել է նա:
Աշոտ Մուրադյանը ծնվել և մեծացել է Մոնթեբելոյում: Նա փաստաբան է և ինը տարի աշխատել է մասնագիտությամբ: <<Ես կանեմ առավելագույնը՝ արդար, թափանցիկ աշխատելու և խորհրդին օգտակար լինելու համար>>,- ասել է Աշոտ Մուրադյանը:




