
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի,
Աշոցքի, Թումանյանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի տարածաշրջանների
ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները
բաց են:




