
ՌԴ փոխարտգործնախարար, ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինը ռուս-ֆրանսիական միջնախարարական խորհրդակցությունների շրջանակում Մոսկվայում Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Նիկոլյա Ռիվիերի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Գերատեսչության կայքի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Կարասինն ու Ռիվիերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող մի քանի հարցեր։




