Սպորտ

«Ռեալը»`Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն

Մադրիդի «Ռեալը» դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:«Արքայական» ակումբը եզրափակչում մրցում էր ճապոնական «Կասիմա Անտլերսի» հետ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: հաշիվը բացել էր Բենզեման, իսկ ճապոնական թիմի 2 գոլերից հետո այն հավասարեցրել էր Կրիշտիանու Ռոնալդուն, ով դիպուկ էր գտնվել 11 մետրանոցն իրացնելիս:

Լրացուցիչ ժամանակի 98-րդ և 104-րդ րոպեներին Ռոնալդուի գոլերը հաղթանակ է պարգևել «Ռեալին»:

Մադրիդյան թիմը 2-րդ անգամ է դառնում Աշխարհի ակումբային առաջնության հաղթող. նախորդ անգամ հաջողությունը եղել էր 2014 թվականին:

Աղբյուր՝ Armsport.am

 

 

Կարդացեք նաև

Back to top button