
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Բերդ-Ճամբարակ և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք—Քարվաճառ, Գյումրի—Վանաձոր, Վանաձոր—Ստեփանավան—Ալավերդի, Վանաձոր—Դիլիջան, Սարավան—«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները:
«Չայնի» կոչվող ոլորաններին, Ապարան-Արագած, Ելփին-Զանգեր, Սարավան-Զանգեր, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ—տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:




