Հասարակություն

Հղի կնոջը «Շտապօգնության» մեքենային են մոտեցրել փրկարարները

Դեկտեմբերի 17-ին, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Կարդացեք նաև

Back to top button