

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերլուծություն է այսօր ներկայացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Նա 2016-ը արտասովոր տարի է համարել, իսկ 2017-ից էլ առանձնապես սպասելիքներ չունի:
Ղարաբաղյան խնդրում 2016 թ.- ն արտասովոր տարի է համարում ԱԺ հանրապետական պատգամավոր Կարեն Բեքարյանը: Ապրիլյան ռազմական գործողություններ, զոհեր, վիրավորներ,. սա, այն էր, ինչի մասին տևական ժամանակ ահազանգում էր հայկական կողմը՝ հիշեցրեց նա՝ նկատելով՝ անպատժելիությունը հանդգնության չափն ավելացնում է։
Ռազմական գործողություններից հետո դժվարությամբ բանակցային սեղանի շուրջ նստած կողմերը Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հանձնառություն վերցրեցին հետաքննության մեխանիզմներ ներդնել ու ավելացնել Կասպրշիկի աշխատակազմի ու գրասենյակների թիվը: Սակայն ինչպես ցույց է տալիս ժամանակը, պայմանավորվածությունները չեն իրականացվում ու խոչընդոտողը պաշտոնական Բաքուն է։
Եվ ԵԱՀԿ գրասենյակների թվաքանակի ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման պայմաններում հետևողականությունն ավելի արդյունավետ կլիներ ու նպատակային, սակայն այս գործում ևս արգելք է հանդիսանում Բաքուն: Այդ երկիրը համաձայնել է թվաքանակն ավելացնել ընդամենը 7-ով՝ ըստ ՌԴ ԱԳՆ Լավրովի, ինչը էական նշանակություն չի ունենա գործառույթների արդյունավետ իրականացման վրա։
Այդուհանդերձ՝ մեր արևելյան հարևան երկիրը չի պատրաստվում իրագործել անգամ այդ հանձնառությունը: Ըստ այդմ՝ ներկա իրավիճակի գնահատականը՝ ըստ Կարեն Բեքարյանի. «Ղարաբաղյան խնդիրը գտնվում է սառեցված վիճակում: Ադրբեջանը ոչ ցանկություն ունի, ոչ կամք իրականացնելու պայմանավորվածությունները»։
Փոխարենը՝ հակառակորդը փորձում է շփոթ առաջացնել միջազգային հանրության մոտ՝ հայտարարելով, թե իրեն պարտադրվում է ճանաչել Արցախի անկախությունը: Մեկ այլ հայտարարությամբ էլ Ալիևը նշում է, թե պատրաստ է Արցախին լայն ինքնավարություն շնորհել Ադրբեջանի կազմում : Համբուրգում սակայն ևս մեկ անգամ հստակեցվեց երեք սկզբունքների պահպանման կարևորությունը՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի: «Հնարավոր չէ բանակցել, եթե սահմանին կրարկում են, հայատյաց հայտարարություններ անում»,- ասում է պատգամավորը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ քանի դեռ հակառակորդը գնում է մրցակցության ճանապարհով, դժվար է ակնկալել դրական տեղաշարժ ղարաբաղյան գործընթացում: Գործընթացը փակուղում է հայտնվել, քանի որ Բաքուն մերժում է կարգավորմանն ուղղված ցանկացած առաջարկ:
2017 թվականից ակնկալիքներ պատգամավորը չունի: 2017-ին էական փոփոխություններ չեն լինի և հայկական կողմը իրավունք չունի զգոնությունը թուլացնելու:




