Հասարակություն

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից եւ գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /2 արկ/:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Կարդացեք նաև

Back to top button