Հասարակություն

Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան բողոք է ներկայացրել փոխվարչապետի դեմ «գավուր» բառի համար

Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան (IHD) բողոք է ներկայացրել Ստամբուլի դատախազություն՝  Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուսին մեղադրելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խախտման մեջ՝ հայտնում է AFP-ն:

Նշենք, որ բարձրաստիճան թուրք պաշտոնյայի կողմից օգտագործած <<գավուր>>  բառով Օսմանյան կայսրությունում նկարագրում էին մարդու ոչ մահմեդական լինելու հանգամանքը։

Այս ամսվա սկզբին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուսն իր ելույթի ժամանակ օգտագործել է gavur  (անհավատ) բառը, ինչը դուր չի եկել Թուրքիայում բնակվող հայերին:

Փոխվարչապետը թուրքական Կոստամոնու քաղաքում հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, որ իրենք անկախության հանգամանքը պետք է լուրջ ընդունեն, որովհետև իրենց համար անկախությունը դա բարձր դիրքերում լինելն է և <<անհավատներին>> անհավատ կոչելը:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր խոսքում նշել է, որ փոխվարչապետի մեկնաբանությունները ատելության խոսքեր էին, ինչի համար նա պետք է ներողություն խնդրի:  <<Ես պատգամավոր եմ, ում մանկության տարիներին քարկոծել և անհավատ  են անվանել>>,- նշել է Փայլանը:

Նշենք նաև, որ հետագայում փոխվարչապետը պարզաբանել է իր մեկնաբանությունը՝ նշելով, որ ինքը նպատակ չի ունեցել վիրավորել իրենց ոչ մահմեդական համաքաղաքացիներին:

Կարդացեք նաև

Back to top button