
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ
Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ
Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ
են ձևավորված։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման
նախարար Գեորգի Գախարիան, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման
նախարար Զուրաբ Ալավիձեն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, նախարարության
աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը։




