
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ՀՀ
միջպետական և հանրապետական նշանակության գրեթե բոլոր ավտոճանապարհներին
ձյուն է տեղում:
Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց
լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Խիստ դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները և
Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:
Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են նաև Սևանի, Դիլիջանի
տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը:
Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ
անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ
անվաշղթաներ:




