Հասարակություն

Արցախն անվտանգ երկիր է զբոսաշրջիկների համար .արցախցի պաշտոնյա

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Զբոսաշրջային տարեշրջանի ավարտին  արտասահմանյան  էլեկտրոնային հարթակներից մեկի՝ «Ֆիշկի նեթ» կայքի թեթեւ ձեռքով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ընդգրկվեց զբոսաշրջիկների համար վտանգավոր տարածքների շարքում: ԼՂՀ  էկոնոմիկայի նախարարությունում այս քայլին բացասաբար արձագանքեցին: Փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով`  քարտեզի եւ ոչ բարի խորհուրդների հեղինակներին պարզելու եւ համապատասխան հարցման նպատակով  ճշգրտումներ են կատարվում:

 

Հրապարակման հեղինակները, նշում են, որ զբոսաշրջիկի համար տվյալ երկրի վտանգավորության աստիճանը գնահատելու համար  հաշվի են առել մի շարք հանգամանքներ՝ պատերազմները, համաճարակները, քաղաքացիական անկարգությունները, հանցավորության աստիճանը, օտարերկրացիների հանդեպ վերաբերմունքը, բժշկական օգնության մատչելիությունը, տարածքը վերահսկելու՝  իշխանության կարողությունը:

Այս չափորոշիչները Արցախի նկատմամբ կիրառվել են ոչ արդարացիորեն՝ չուսումնասիրելով  իրական վիճակը՝ կարծում է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը: Այժմ նախարարությունը փորձում է կապ հաստատել հրապարակման հեղինակների հետ՝ խնդրի հետ կապված իրական պատկերը ներկայացնելու համար: «Իսկ իրական պատկերն այն է, որ Արցախը զբոսաշրջիկների համար անվտանգ երկիր է»:

Արցախցի պաշտոնյայի խոսքով՝ զբոսաշրջիկների հետ կապված որեւէ  միջադեպ Արցախում չի գրանցվել: Տարեցտարի  Արցախը ավելի ու ավելի շատ է գայթակղում  օտարերկարցիներին:    Փաստն այն է, որ նույնիսկ ապրիլյան պատերազմը չկարողացավ ազդել այդ հետաքրքրության վրա: Եվ եթե հետապրիլյան առաջին ամիսներին նկատված անկումը, որը մոտ 40 տոկոս էր,  արդեն տարեվերջին, 2015 թվականի ցուցանիշների համեմատ, անկումը 10 տոկոս է:

Կարդացեք նաև

Back to top button