
Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է հայտնի գործարար Լեւոն Հայրապետանի ունեցվածքի վրայից հանել կալանքը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Լեւոն Հայրապետյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել ցմահ ազատազրկված նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազ. դոլար շորթելու համար։
Դատարանն իր այսօրվա վճռով մերժել է Հայրապետյանի փաստաբանի բողոքը։ Կալանքի տակ է հայտնի գործարարի բնակարանը եւ 300- 400 հազ. դոլար բանկային հաշիվը։
Փաստաբան Դավիթ Խեչանը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ իր պաշտպանյալա Իզմեստեւի մորն արդեն վճարել է փոխհատուցումը, սակայն քննությունը կալանքը ունեցվածքի վրայից չի հանում «Բաշնեւտի» գործի պատճառով։




