
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ՀՀ
միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց
լեռնանցքը:
Դժվարանցանելի են Թալինի, Անիի, Ախուրյանի, Բաղրամյանի, Ապարանի, Արագածի,
Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջանների ճանապարհները,
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել խիստ
անհրաժեշտության դեպքում:




