Հասարակություն

Մի շարք ավոտճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի  14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, առատ ձյան և
բքի պատճառով դժվարանցանելի են  Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի,
Աշոցքի, Սևանի, Ախուրյանի ավտոճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:

Թալինի, Մարալիկի, Արթիկի,  Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի,
Արագածի,  Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի,  Տաշիրի,  Թումանյանի,
Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Արմավիրի, Կոտայքի,
Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի,  Արմավիրի, Եղվարդի, Վայքի,
Ջերմուկի  ճանապարհներին  ձյուն է տեղում:

Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց
լեռնանցքը:

Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների
աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել խիստ
անրհաժեշտության դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button