
Դեկտեմբերի 14-ին ՌԴ Պետդուման քննարկել եւ վավերացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագիրը:
Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն Էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է TASS-ը:
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագվել Էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում Է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
«Հայաստանը միշտ Էլ մեր գործընկերն ու դաշնակիցն Է եղել կովկասյան տարածաշրջանում: Համաձայնագրի վավերացումը համապատասխանում Է ՌԴ-ի պետական շահերին»,- հայտարարել Է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի պրոֆիլային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:




