Հասարակություն

Ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին. դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել  ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ: Ըստ աղբյուրի, նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող  «Կովկաս պանդոկ»  ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին:

Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ են եկել առերևույթ  հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները անցնելը»:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել  է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Կարդացեք նաև

Back to top button