
Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհուրդն այսօր կայացած նիստում Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում՝ թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն, գրում է ТАСС-ը:
Ավելի վաղ Կարապետյանը զբաղեցնում էր ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Նշանակման մասին որոշումը կայացվել է դեկտեմբերի 14-ին պալատի լիագումար նիստի ժամանակ:
«Նշանակել Սահակ Ալբերտի Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»,- ասված է Դաշնային խորհդի որոշման մեջ:
Սահակ Կարապետյանի թեկնածությունը Դաշնային խորհրդի քննարկմանն առաջարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ներկայացմամբ:




