
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սոթք-Քարվաճառ և Ամասիա -Զարիշատ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Սարավան-Զանգերավտոճանապարհինառկաենտեղումներձյանտեսքով:
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:




