ԿարևորՀասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բեռնատարների համար փակ է, անցակետում կուտակվել է 340 մեքենա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է ՍտեփանավանԿաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառավտոճանապարհները: 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Վրաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա:

Կարդացեք նաև

Back to top button